ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

ԼՀԿ-ն առաջարկում է գերության մեջ հայտնված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն

ԼՀԿ-ն առաջարկում է գերության մեջ հայտնված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն
03.12.2020 | 13:42

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է.


«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։ Մասնավորապես, գործող օրենքը նախատեսում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը, որը, սակայն, վճարվում է, երբ հաստատվում է, որ գերության մեջ հայտնվելը՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու կամ կամովին գերի հանձնվելու հետևանք չէ։ Գործող օրենքով, փաստացի, գերեվարված զինծառայողները դիտարկվում են մեղավոր՝ մինչ այն պահը, երբ նրանք կապացուցեն, որ հանցանք չեն գործել։ Այսինքն՝ խախտվում է Սահմանադրությամբ նախատեսված անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ սա բացարձակապես այն վերաբերմունքը չէ, որին արժանի են մեր զինծառայողները։
Միաժամանակ, օրենքը որևէ պետական աջակցություն չի նախատեսում անհայտ կորած զինծառայողների, գերի ընկած ժամկետային զինծառայողների, կամավորագրված կամ այլ քաղաքացիական անձանց համար։


Նախագծով առաջարկվում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն, քանի դեռ հարուցված վարույթով չի ապացուցվել հանցագործության փաստը։


Նախագծով առաջարկվում է նաև ամենամսյա նպաստ վճարել գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին»:

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ